Ինչ ուտել վաղը առավոտյա՞ն: Մենք առողջ նախաճաշի գաղափար ունենք: Թե ինչ է այս նախաճաշի անվանումը՝ դժվար է ասել: Դատելով համից՝ կարելի է ձևակերպել այսպես՝ Համեղ կաթնային շիլա: Ահա բաղադրատոմսը:
- Կլոր բրինձ-150 գր.
- Ջուր- 150 մլգ.
- Կաթ- 150 մլգ.
- Բանան- 2 հատ
- Շաքարավազ- 2 գդալ
- Աղ-/ըստ ճաշակի/
- Ձիթապտղի յուղ- 50 գր.
Նախ պետք է եփել բրինձը: Ընթացքում ավելացնել կաթը, շաքարավազը, յուղը և աղը: Նախընտրելի է, որպեսզի բանանը խառնել արդեն մանրացված, երբ բրինձն արդեն եփել է: Այս համեղ կաթնա-բանանային շիլան նախ առողջարար է, երկրորդը՝ կալորիական: