▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ-որ մեկը, ով ներկայանում է որպես ադրբեջանցի, վիդեո ուղերձ է հղում Հանրապետության հրապարակից․ ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է.

«Արդեն մի քանի օր է, թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական մեդիա տիրույթում մի տեսանյութ է պտտվում, որտեղ ինչ-որ մեկը, ով ներկայանում է որպես ադրբեջանցի, վիդեո ուղերձ է հղում Հանրապետության հրապարակից ու կոչ անում այլ ադրբեջանցիներին այցելել «իրենց հայրենիքը»։ Նա նշում է, որ այստեղ շատ հանգիստ է և խաղաղ։

Ես քանի օր է սպասում եմ, որ համապատասխան գերատեսչությունը, տվյալ դեպքում՝ հավանաբար ԱԱԾ-ն, հայտարարությամբ հանդես կգա, կբացատրի՝ սա ինչ է, ով է և որտեղից է այս տեսանյութը։ Ես նման հայտարարություն դեռ չեմ տեսել, եթե եղել է, ես բաց եմ թողել, կխնդրեմ՝ ասեք։ Դրա հետ մեկտեղ հիբրիդային պատերազմի «գիտակները» ևս լուռ են, իրենք այստեղ խնդիր չունեն, առհասարակ մեր պետության տարածքը որպես «պատմական ադրբեջանական հող» ներկայացնող վտանգավոր, անհիմն, դատարկ զավթողական ծրագրի հետ իշխանության ֆանատները ու պաշտպանները խնդիր չունեն․․․

Իսկ երբ ռիսկերը լրջանան, սպառնալիքները դառնան շոշափելի մեր անգործության ու տգիտության հերթական արարի հետևանքով, դրանք չեն հարցնի՝ Նիկոլին պաշտպանում էիր, թե դեմ էիր։ Դրա համար պետք է խելքը աշխատացնել ու էս ամենը կանխել ժամանակին, ոչ թե քահանա «վերբովկա փարթի» անել մի 10 ամիս, ողջ հանրային դաշտը զբաղեցել այս արգահատելի հակաեկեղեցական արշավով ու վատնել թանկ, չվերականգնվող ժամանակը։ Ժամանակը գնում է, չի գալիս․․․»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more