▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ կրթություն ունեն հայ հայտնի կանայք և որն է նրանց առաջին աշխատանքը

Wnews.am-ը  գրում է. Հայաստանի հայտնի կանանց մասնագիտություններն ու առաջին աշխատանքը: Որ բուհերն են ավարտել  ՀՀ առաջին տիկինները, կին նախարարներն ու պատգամավորները և որտեղ են առաջին անգամ աշխատել ներկայացնում է Wnews.am-ը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ռիտա Սարգսյան. ՀՀ նախագահի կինն ավարտելով Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան հ.3 միջնակարգ դպրոցը` Ռիտա Սարգսյանը ստացել է երաժշտական կրթություն եւ աշխատել մանկապարտեզում` որպես երաժշտության ուսուցչուհի:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բելլա Քոչարյան. ՀՀ երկրորդ նախագահի կինը 1978 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի սանիտարա-հիգիենիկ ֆակուլտետը։ Աշխատել է Լեռնային Ղարաբաղի մարզային սանիտարա-հակահամաճարակային կայանում (ՍՀԿ), որպես բժիշկ-մանրէաբան, ապա` բժիշկ հակահամաճարակաբան։ Զբաղեցրել է մարզային ՍՀԿ-ի գլխավոր բժշկի տեղակալի պաշտոնը։ Աշխատանքի վերջին տարիներին (1991 և 1993 թթ.) եղել է ՍՀԿ-ի համաճարակաբանության բաժնի վարիչը։

լեւոն

 

 

 

 

 

 

Լյուդմիլա Տեր-Պետրոսյան. Առաջին նախագահի կինն ավարտել է Լենինգրադի պետական ռուսական համալսարանի գերմանիստիկայի ֆակուլտետը:

 

 

 

 

 

 

 

 

Հասմիկ Պողոսյան. ՀՀ մշակույթի նախարարն սովորել է  Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում, կենսաբան-մանկավարժի մասնագիտական որակավորմամբ:  Երևանի N 183 միջնակարգ դպրոցում աշխատել է որպես կենսաբանության ուսուցչուհի: 

 

 

 

 

 

 

 

 

Հերմինե Նաղդալյան. ԱԺ փոխնախագահն ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ Տնտեսագետ։ Տնտեսագիտության թեկնածու։ 1981-1989 թթ.՝ Սպառողական կոոպերացիայի համամիութենական ԳՀԻ հայկական մասնաճյուղում աշխատել է կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող, ենթաբաժնի վարիչ, բաժնի վարիչ։

 

 

 

 

 

 

 

 

Արփինե Հովհաննիսյան. ՀՀ արդարադատության նախարարն ավարտել է Երեւանի պետական համալսարանի /ԵՊՀ/  իրավաբանական ֆակուլտետը: 2007թ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս է:

 

 

 

 

 

 

 

 

Հրանուշ Հակոբյան. ՀՀ Սփյուռքի նախարարն ավարտել է ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, 1989 թվականին՝ Մոսկվայի հասարակական գիտությունների ակադեմիան, 1994 թվականին՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 

 

 

 

 

 

 

 

 

 

Նաիրա Զոհրաբյան. ԲՀԿ ղեկավարն ավարտել է Երեւանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը: 1992թ. աշխատել է լրագրող «Ար», «Առավոտ», «Հայոց աշխարհ», «Հայք» պարբերականներում: 1999-2006թթ.` «Հայկական ժամանակ» օրաթերթի քաղաքական մեկնաբան: 2007թ.` «Կենտրոն» հեռուստաընկերության «Վերելք» քաղաքական հաղորդաշարի հեղինակ-վարող: 

 

 

 

 

 

 

 

 

 

Հեղինե Բիշարյան. ՕԵԿ խմբակցության ղեկավարն ավարտել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտը եւ ստացել  հայոց լեզվի եւ գրականության ուսուցչի որակավորում: Աշխատել է Երեւանի էլեկտրաապարատների գործարանում որպես վարպետ և Երեւանի թիվ 191 դպրոցում` որպես պատմության եւ իրավունքի ուսուցչուհի:

 

 

 

 

 

 

 

Շուշան Պետրոսյան. ՀՀԿ-ական պատգամավորն ավարտել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի ֆակուլտետը։ 1993թ.-ին ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի ֆակուլտետը: Աշխատել է «Արձագանք» թատրոն-ստուդիայում (Մետրո թատրոն) որպես հագուստի և բեմի նկարիչ։

 

 

 

 

 

 

 

 

Մարգարիտ Եսայան. ՀՀԿ-ական պատգամավորն ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական  ֆակուլտետը: Հայոց լեզվի եւ գրականության մասնագետ:    Աշխատել է «Առավոտ» օրաթերթի քաղաքական լրագրող-մեկնաբան:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նաիրա Կարապետյան. ՀՀԿ-ական պատգամավորն ավարտել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը: 2002թ.` ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: Աշխատել է  ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական: 

 

 

 

 

 

 

 

 

Զարուհի Փոստանջյան. ԱԺ պատգամավորն ավարտել է  Երևանի «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտը։ Աշխատել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության դատախազությունում՝ որպես ավագ տեսուչ:

 

 

 

 

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more