▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ կպատմեին սպանված Ավետիսյանների դիակները, և ինչո՞ւ այդքան հապճեպ հողին հանձնվեցին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 


Լրիվ հավատում եմ, որ Ավետիսյանների տանը հայտնաբերված ու փորձաքննության ներկայացված պարկուճները, կրակվել են «АКС-74» տեսակի ինքնաձիգից, որը ամրակցված է եղել գործով մեղադրյալ Վ.Պերմյակովին ու հայտնաբերվել են դեպքի վայրում։ 
Հավատում եմ, բայց որտե՞ղ ու ե՞րբ են կրակվել դրանք:…

Սաղ խնդիրը այն է, որ այդ կրակված փամփուշտները կարային ընդեղ հայտնված լինեին մի ուրիշ պատճառով. ասենք, դրանք մի օր առաջ կրակված լինեն Պերմյակովին կցված զենքից, իսկ կրակված պարկուճները նրա ավտոմատով ու մնացած պարագաներով հավաքված ու ԲԵՐՎԱԾ քցված լինի հանցանքի տեղը(!):

Հետևաբար, ՀՀ «քննչական կոմիտե»  կոչվածին Ավետիսյան ընտանիքի հարազատները՝ իրավահաջորդները, պետք է առնվազն ուղղեն 4 հարց.

1.Ու՞ր է ձգաբանական (բալիստիկ) եզրակացությունը, ըստ որի բոլոր Ավետիսյանները՝ բացի մանուկ Սերյոժա Ավետիսյանից, սպանվել են հենց «АКС-74» տեսակի ինքնաձիգից:

2. Ի՞նչ վաղեմություն ունեն կրակված պարկուճները...

3.Ինչի՞ սկզբից ինֆորմացիա դուրս եկավ այն մասին, որ կրակոցներ չեն լսվել, իսկ հետո սկսեցին ամբողջ ուժով հերքել, թե լսվել են...

4.Որտե՞ղ է ՊԱԹՈԼՈԳՈԱՆԱՏՈՄՆԵՐԻ եզրակացությունը այն մասին, ըստ որի սպանվածների արյան մեջ քնաբեր տեսակի գազ չի հայտնաբերվել... Չէ՞ որ Ավետիսյանները գտնվել են սպանված իրանց անկողինների մեջ ու պայքար չի էղել... Ու այս ինդուկտիվ փաստը հուշում է, որ նման հանցանքի համար պետք է կիրառված լինի նվազագույնը քնաբեր գազ՝ հանցանքը անաղմուկ կատարելու համար: Բնակարան մտնելը առանց աղմուկի չէր կարող լիներ, իսկ դրա համար պետք է ներսից չլսեին նվազագույն աղմուկ:

Իսկ հիմա ՀՀ քննչական կոմիտեի ներկա հիմարացնող հայտարարությամբ ընդամենը հող են նախապատրաստում հաջորդ ստի համար, ըստ որի պետք է «հաստատվի՝՝ այն, որ ամբողջ Ավետիսյան ընտանիքը զոհ է գնացել տվյալ զենքից արձակված կրակոցներին: 
Այդտեղ է՛ տանում այս սուտը:
Իսկ քանի որ հուղարկավորել, վերջացրել են դիակները, էլ նման հարց չի կարող լինել, թե արդյո՞ք համընկնում են սպանվածների ստացած մահացու հրազենային խոցումները տվյալ տրամաչափի հետ, թե ոչ:

ՀՀ քննչական կոմիտե կոչվածի մասնագիտական սուրբ պարտքն էր ՍԿԶԲՆԱՊԵՍ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ մահվան պատճառ դարձած հրազենային մահացու վերքերի բալիստիկ տվյալների մասին, այլ ոչ թե՝ փաստացի գտնված AKC 74 – ին համապատասխան 5,45 տրամաչափի կրակված պարկուճների մասին: 
ՍԱ կլիներ գործի նախաքննության համար օբյեկտիվության թիվ մեկ նշանը, բայց ի՞նչ ենք տեսնում... Պարզ էրևում է, որ նախաքննությունը արվում է հետույքից:

Նորից եմ ասում՝ «հայտնաբերված» պարկուճները միանգամայն կարան պատկանեն Պերմյակովին կցված հաստիքային զենքին: Ամբողջ հարցը նրանումն է, թե արդյո՞ք դրանք կրակվել են հենց այդ գիշերը ու կրակվել են Ավետիսյանների տանը, թե՞ դրանք կրակվել են ուրիշ տեղ:

Հոգեբանորեն ամեն բան հաշվարկված էր շատ ճիշտ: Քանի որ հայությունը ու Ավետիսյանների իրավահաջորդները, ազգականները պտի գտնվեին շոկի ու զգացմունքների ազդեցության տակ, դիակների միանգամից հուղարկավորությունը որևէ կասկածի առիթ չէր տա նշվածներից ոչ մեկի մտքով չէր անցնի նման հետազոտություն անցկացնելու պահանջ ներկայացնել՝ պարզել դիակների մեջ գտնվող հրազենից արձակված տրամաչափը:
Իսկ մենք տեսանք, որ ամեն բան կատարվեց ավանդական – տերտերական ծեսով ու երրորդ օրը ԲՈԼՈՐ դիակները միանգամից հանձնվեցին հողին. նման եզրակացության ծպուտը չլսվեց: Իսկ հիմա կարան ինչ ուզես հայտարարեն հետին թվով կեղծելով, որ սպանվածները զոհ են գնացել հենց Պերմյակովի ինքնաձիգից արձակված փամփուշտներից, քանի որ «ապացուցված է», որ փամփուշտները Պերմյակովի զենքից են արձակվել: Բա գնդակնե՞րի պատկանելության փաստը: Ձգաբանական հետազոտությունը կարող էր մեկ առ մեկ պարզեր, թե ամեն մի դիակի մեջ գտնվող գնդակը որ ՏԵՍԱԿ զենքից է արձակվել: Պրոֆեսիոնալիզմը բարձրակարգ տեխնոլոգիաների դարում եռապատկվել ու քառապատկվել է:

Մենք ո՛չ մի տեղ չլսեցինք, որ կատարվել է դիակների հետազոտություն ու արվել ինչ-որ եզրակացությունը: Սովորաբար սպանություն անելուց հետո կորցնում են սպանության հետքերը։ Սպանության ամեն տեսակ ներգործության հետքերը իրա վրա դիակն է կրում։ 
ՀՀ քննչական խումբը չպետք է թույլատրեր թաղել այդքան մեծ արագությամբ Ավետիսյանների դիակները: Փաստորեն Հ.Հ քննչական կոմիտեն զբաղվել է հետքերի պարտակմամբ: Սա արդեն ակնհայտ է:

Հիմա պարզ է, որ հուղարկավորված դիակները կրկնակի են լուռ, բայց էլի ուշ չէ. Ավետիսյանների իրավահաջորդները կարող են էքսգումացիա պահանջել...

 

 

Մեծ Հրո Երկիր ֆեյսբուքյան էջ

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more