▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ եզրակացություններ են տվել փորձագետները Արշակ Սրբազանին վերագրող տեսանյութերի մասով. մանրամասնում է փաստաբանը

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը գրել է.

«Հարգելի՛ լրագրողներ և գործընկերներ,

Արշակ արքեպիոսկոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի փորձաքննությունների արդյունքների և այլ հարցերի առնչությամբ խոստացված մամուլի ասուլիսը կկայան ուրբաթ օրը (20.02.2026), ժամը 12։00-ին, «Իբիս» հյուրանոցի 2-րդ հարկի կոնֆերենս սրահում։ Հասցեն՝ Հյուսիսային պող., 5/1 շենք։

Իսկ մինչ այդ, կարճ անդրադառնամ Քննչական կոմիտեի պնդմանը, թե իբր փորձաքննությամբ հաստատվել է, որ տեսագրության մեջ երևացող տղամարդն Արշակ Սրբազանն է։

Այդ առնչությամբ հարցիս

Պտություն 1-ի փորձագետը պատասխանել է․

- Ներկայացված նյութից հուսալի դեմքային նույնականացում կատարել հնարավոր չէ։ 640×512 լուծաչափը և սեղմումը, ինչպես նաև տեսարանի բովանդակությունն ու կադրերի կրկնությունը չեն ապահովում անհատականացման համար բավարար և կայուն մորֆոլոգիական մանրամասներ։ Տեխնիկական բարելավումը կարող է բարձրացնել ընդհանուր տեսանելիությունը, սակայն չի ստեղծում բացակայող նույնականացնող հատկանիշներ։

Պետություն 2-ի փորձագետը պատասխանել է.

- Ոչ։ Ներկայացված նյութով անձի հուսալի նույնականացում հնարավոր չէ։

Առկա են մանրամասն հիմնավորումներ, թե ինչու հնարավոր չէ։

Պետություն 3-ի փորձագետը պատասխանել է.

- Տեսագրություններում երևում են անձինք, սակայն տեսանյութերը ցածր որակի և սահմանափակ լուծաչափի են (640×512), ինչը բավարար չէ հուսալի դեմքային նույնականացման համար։

Ճշգրիտ նույնականացումը կախված է դեմքի հիմնական մորֆոլոգիական հատկանիշների տեսանելիությունից, իսկ նման սեղմված և ցածր լուծաչափ ունեցող նյութում հնարավոր չէ հայտնաբերել եզակի մանրահատկություններ կամ նուրբ անատոմիական առանձնահատկություններ։ Եզրակացվում է, որ տեսագրություններում պատկերված անձանց նույնականացումը հնարավոր չէ։

Հ.Գ. Տեսնես ինչի՞ են քննչականում այդքան շատ ուզում, որ հակառակի մասին տպավորություն լինի։ Ո՞րն է քննչականի շահագրգռվածությունը․․․»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more