Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ճշտի հանրապետություն...
Ոստիկանը ապտակել է տարեց մարդուն... Բա ճիշտ է արել, ինձ էլ վերջին խոսքերով հայհոյեին, ես էլ կանեի... Ավիաընկերության սեփականատերը պարտքերը չի տվել, ծեծել են... Բա ճիշտ են արել, ես էլ ուրիշ ճար չունենայի փողս հետ ստանալու, ես էլ կծեծեի... Մարզպետի տան մոտ վրդովված եղբայրներ են եկել, նրանցից մեկին սպանել են... Բա ճիշտ են արել, իմ տան մոտ էլ գային, ես էլ կսպանեի... Որովհետեւ ճշտի հանրապետությունում ենք ապրում ու դեռ երկար, շատ երկար կապրենք ճշտի հանրապետությունում...
Ուղղակի Սահմանադրության մեջ արժե ընդամենը մի փոփոխություն կատարել՝ Հայաստանը ՃՇՏԻ պետություն է...