▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է պատմել «Էյր Արմենիա»ի տնօրենը ծեծի ենթարկվելու դեպքի մասին. armlur.am

armlur.am-ի տեղեկություններով, «Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանի ծեծի գործի հետաքննությունն ավարտվել է: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, այն ոստիկանությունից ուղարկվել է քննչական կոմիտե:

Այսպիսով, կարելի է ենթադրել, որ դեպքին քրեաիրավական գնահատական է տրվել: Իսկ հնչեցրել է արդյոք ավիաընկերության տնօրենը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի անունը, դեռևս հայտնի չէ:

 ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի լրատվության բաժիններից չհաստատեցին տեղեկությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արսեն Ավետիսյանը հրաժարվում  էր անուններ տալ, իսկ այսօր տեղի է ունեցել նրա հարցաքննությունը:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more