Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Անկախ այն բանից, որ ՆԱՍԱ-ն հավատացնում է, որ այդ օրը կանցնի անվտանգ, շատերը սարսափահար սպասում են: 2 կիլոմետրանոց աստերոիդը, որին անվանում են 2003 SD220, անցնելու է շատ մոտիկ երկրագնդին: Այն կանցնի երկրագնդից մոտավորապես 6.7 միլիոն մղոն հեռավորության վրա, բայց միևնույնն է, ՆԱՍԱ-ի պաշտոնական տվյալները չեն հանգստացնում մարդկանց, հատկապես, որ դավադրության տեսության սիրահարներն առանց իրենց կորցնելու թյուր տեղեկություններ են տարածում գալիք աշխարհի վերջի վերաբերյալ: Ի՞նչ կլինի դեկտեմբերի 24-ին , ի՞նչ եք կարծում: Աշխարհի վերջ աստերոիդի՞ց, թե՞ հերթական սուտ լուրը, ու բոլորս կանցնենք վերջին պահին ամանորյա նվերներ գնելուն:
Դարեն Բայերջյան