Wnews.am-ը գրում է, որ զրուցել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի կնոջ՝ Ինեսսա Հարությունյանի հետ։
Ինչպե՞ս եք Ձեր ընտանիքում պատրաստվում Ամանորին, ե՞րբ են սկսվում տոնական նախապատրաստությունները։
Քանի որ մեր ընտանիքը բավականաչափ բազմազբաղ է և եթե դիմավորում ենք Ամանորը տանը, այս դեպքերում պատրաստվում ենք գրեթե վերջին օրերին, իսկ այն դեպքերում, երբ որոշում ենք Ամանորը դիմավորել ոչ տանը, ապա կրկին վերջին օրերին:
Ինչպե՞ս եք դիմավորում Նոր տարին։
Յուրաքանչյուր տարին աշխատում ենք դիմավորել յուրովի, չենք սիրում միապաղաղություն (բլինչիկներ, բուդ և այլն): Կարևորը՝սիրով և տոնական տրամադրությամբ:
Արդյո՞ք Ձեր ընտանիքում որեւէ հատուկ ավանդույթ կա։
Ամանորի հետ կապված որևէ առանձնահատուկ ավանդույթի չենք հետևում:
Արդյո՞ք ինքներդ եք պատրաստում ամանորյա ճաշատեսակները, ո՞րն է Ձեր «բրենդային» ճաշատեսակը եւ ո՞րն է Ձեր ամուսնու ամենասիրած ճաշատեսակը։
Բացառապես ես եմ պատրաստում մեր սեղանի ճաշատեսակները,ինչպես Ամանորին, այնպես էլ յուրաքանչյուր օր: Իմ պատրաստած բոլոր ճաշատեսակները ամուսնուս համար և’ «բրենդային» են և’ ամենասիրած: Հարցրեք ամուսնուս, վստահ եմ՝նա կհաստատի։
Ի՞նչ նվեր եք ստացել Ամանորին, որը մինչեւ օրս հիշում եք։
Շատ տարիներ առաջ, երբ ես աշխատում էի լսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթահամալիրում, Ամանորին մեր փոստատարը մի նամակ բերեց: Իմ հուզմունքն այնքան մեծ էր, երբ ծրարի մեջ գտա շնորհավորական բացիկ, որը իրենց ձեռքերով պատրաստել էին իմ չլսող փոքրիկ սաները: Ի դեպ՝ այն մինչ օրս պահվում է մեր ընտանեկան արխիվում:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում