ԱԺ «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը հստակ է, մեր 28 ստորագրությունները պատրաստ են, խմբակցության գրասենյակում ձևաթուղթը դրված է։ Երբ սկսվի իմփիչմենթի գործընթաց, մենք այդ ստորագրություններով ձևաթուղթը կփոխանցենք»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է առնվազն 36 ստորագրություն։ «Պատիվ ունեմ»-ն ունի 6, «Հայաստան»-ը՝ 28, որպեսզի գործընթացը սկսվի, անհրաժեշտ է ևս երկու ստորագրություն»,- ասաց Սաղաթելյանը՝ հայտնելով, որ «Պատիվ ունեմ»-ի գործընկերների հետ հանդիպմանը փորձել են այս հարցը ևս ճշտել․ «Դժբախտաբար այս պահին այդ երկու ստորագրությունը չունենք։ Բայց ինչպես պարոն Մամիջանյանը հայտնեց, նույնիսկ եթե լինի, այս պահին չարժե խորհրդարան մտնել՝ ակնկալելով, որ ևս 18 ձայն կլինի գործընթացը լիարժեք սկսելու համար»,- ասաց Սաղաթելյանը: |
«Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում պատրաստ ենք անմիջապես ստորագրել»․ Իշխան Սաղաթելյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more