▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ վիճակը նորմալ է, ես Շուշիում եմ. ադրբեջանցի դիվերսանտի նամակը

ԼՂՀ դատարանի կողմից ցմահ դատապարտված ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով իր հարազատներին նամակ է ուղարկել, գրում է ադրբեջանական AzVision.az կայքը:

«Բոլորին բարևեք: Իմ վիճակը նորմալ է: Ինձ այցելել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեից Թոմասը: Շաբաթը մեկ անգամ այստեղ լողանալու օր է, օրական մեկ ժամ թույլատրվում է զբոսնել: Ներկայում ես Շուշիում եմ: Իմ բանտախցում ծորակ կա: Իմ «դատական գործընթացներն» ավարտվել են: Երազումս ես տեսել են անտառապահ Ալադդինին: Ինչպե՞ս է նա»,-գրել է Ասկերովը նամակում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more