1in.am-ը գրում է, որ կառավարության նիստից հետո Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ին ոստիկանության գործողությունները՝ ցուցարարների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ կիրառված բիրտ ուժը, նորմալ է համարում, մինչդեռ Ոստիկանապետ Վովա Գասպարյանը իր ենթակաների գործողությունների համար ներողություն էր խնդրել:
Արմեն Երիցյանից լրագրողները հետաքրքրվեցին նաև գազալցակայաններում առկա խնդիրներով, որոնց պատճառով պարբերաբար պայթյուններ են լինում: Լրագրողները հիշատակեցին այդ ոլորտի սեփականատերերի անունները, այդ թվում՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրա խնամի Գագիկ Ծառուկյանի: Այդ ոլորտում վարչապետի բիզնես-գործունեության մասին հարցը այնպես խոցեց Երիցյանին, որ վերջինս պաթոսով հերքեց. «Ես գիտեմ, որ իմ վարչապետը գազալցակայան չունի»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում: