▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ մարմնավորած պատգամավորն է անպարկեշտ արտահայտվում Շուշան Պետրոսյանի հասցեին

Երկար մտածելուց հետո հասկացա, որ պետք է անդրադառնամ խոսակցություններին` կապված իմ նոր կերպարի հետ «Հրեշների գայլը» ֆիլմում, առավել ևս անհրաժեշտություն համարեցի, երբ իմացա, որ անգամ Շուշան Պետրոսյանին եմ վիրավորել այդ կերպարով: Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ սա գեղարվեստական ֆիլմ է, որտեղ ոչ թե ես եմ, այլ իմ մարմնավորած կերպարը` պատգամավոր Վարդգես Մկրտչյանը, իրեն թույլ է տալիս անբարո և անպարկեշտ արարքներ: Հավաստիացնում եմ, որ ո՛չ ես, ո՛չ էլ առավել ևս մեր ստեղծագործական անձնակազմը բնավ նպատակ չի ունեցել որևէ մեկին վիրավորելու, առավել ևս այնպիսի անձանց, ովքեր մեր երկրի համար մեծ արժեք են, իսկ հայկական մշակույթում` գանձեր՝ Շուշան Պետրոսյանի գլխավորությամբ:

 

Սոս Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more