▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իլհամ Ալիևը «մաքրում» է պաշտպանության նախարարությունը

Ազերիական ԶԼՄ-ները հաղորդում են,որ այսօր պաշտոնանկ է արվել ՊՆ հակաօդային պաշտպանության հրամանատար Թոֆիկ Աբասովը...Սակայն ազերի լրագրողները,ովքեր դիմել էին Ադրբեջանի ՊՆ պարզաբանման համար շվարել են ստացած պատասխանից...Պարզվել է,որ Թ.Աբասովը պաշտոնանկ է արվել դեռ ԵՐԿՈՒ ամիս առաջ...Բացատրությունից նաև կարելի է եզրակացնել,որ նրան դուրս են շպրտել աշխատանքից...
Հետաքրքիր է,թե ի՞նչ հանցանք է գործել Թ.Աբասովն ալիևյան վարչակարգի դեմ...Համոզված եմ,որ այս պաշտոնանկությունը կապված է Ադրբեջանի ԱԱՆ-ում տեղի ունեցած իրադարձությունների հետ,երբ վերջին մեկ ամսվա ընթացքում այս կառույցը ԳԼԽԱՏՎԵՑ.պաշտոնանկ արվեցին Ի.Ալիևի անձնական դահիճ`այդ կառույցի ղեկավար Է.Մահմուդովը և մոտ երկու տասնյակ այլ պաշտոնյաներ...Համոզված եմ,որ Թ.Աբասովին գործից վռնդել են հիմա,իսկ հետին թվով են այն ներկայացնում,որպեսզի հասարակությունն այն չկապի Է.Մահմուդով "գործի" հետ...

Գագիկ Համբարյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more