▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

IDBank-ի և Իդրամի թիմն այցելեց «Հերոսների վերականգնողական քաղաք»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ընթացիկ տարվա մարտին «Մի դրամի ուժի» շահառուն կրկին «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնն էր, իսկ հավաքագրված գումարը կազմել էր 5․237․825 ՀՀ դրամ։

Եվ ահա, համագործակցության ամփոփիչ միջոցառման շրջանակում IDBank-ի և Իդրամի թիմը Պռոշյան գյուղում է, որտեղ իր խաղաղ ու լուսավոր հանգրվանն է գտել «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնը։

Հիշեցնենք, որ կենտրոնի գործունեությունն ուղղված է պատերազմի մասնակից անձանց և նրանց ընտանիքների անդամների հոգեկան, սոցիալական վերականգնմանն ու բարելավմանը, ուստի երկրորդ անգամ «Հերոսների վերականգնողական քաղաքի» ու «Մի դրամի ուժի» համագործակցությունը վկայում է, որ մեր հայրենիքի պաշտպանների բարօրությունն անչափ կարևոր է մեր հասարակության համար։

Այցի մանրամասներն ու հիշարժան օրվա գեղեցիկ ակնթարթները՝ ռեպորտաժում։

«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more