▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերը

2025 թվականի հուլիսի 1-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի այս տարվա 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերը՝ հետևյալ պայմաններով․

Տրանշ 3՝ AMANLBB2UER9 տարբերակիչ ծածկագրով

Թողարկման ծավալը – 5 մլդ․ ՀՀ դրամ
Արժեկտրոնային եկամտաբերությունը – 10 %
Շրջանառության ժամկետը – 30 ամիս (2 տարի 6 ամիս)
Արժեկտրոնի վճարման պարբերականությունը – 6 ամիս
Թողարկման/տեղաբաշխման սկիզբ – 01/07/2025
Տեղաբաշխման ավարտ – 31/10/2025
Մարման ամսաթիվ – 01/01/2028

Տրանշ 4՝ AMANLBBM1ER8 տարբերակիչ ծածկագրով

 

Թողարկման ծավալը – 5 մլդ․ ՀՀ դրամ
Արժեկտրոնային եկամտաբերությունը – 10,30 %
Շրջանառության ժամկետը – 42 ամիս (3 տարի 6 ամիս)
Արժեկտրոնի վճարման պարբերականությունը – 6 ամիս
Թողարկման/տեղաբաշխման սկիզբ – 01/07/2025
Տեղաբաշխման ավարտ – 31/10/2025
Մարման ամսաթիվ – 01/01/2029

Տրանշ 5՝ AMANLBBM2ER6 տարբերակիչ ծածկագրով

 

Թողարկման ծավալը – 5 մլն․ ԱՄՆ դոլար

Արժեկտրոնային եկամտաբերությունը – 5 %
Շրջանառության ժամկետը – 36 ամիս (3 տարի)
Արժեկտրոնի վճարման պարբերականությունը – 6 ամիս
Թողարկման/տեղաբաշխման սկիզբ – 01/07/2025
Տեղաբաշխման ավարտ – 31/10/2025
Մարման ամսաթիվ – 01/07/2028

 

Պարտատոմսերը տեղաբաշխվելու են 2025թ․-ի հուլիսի 1-ից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ։ Սրանք IDBank-ի պարտատոմսերի 30, 31 և 32-րդ թողարկումներն են և 2025թ․-ի երրորդ, չորրորդ և հինգերորդ տրանշերը։

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող (Marketmaker):

Պարտատոմսերի մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում դրանք ձեռք բերելուց անմիջապես հետո․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում ներկայացված է պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը և պարտատոմսերի մարման օրը։

Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կարող եք տեսնել անցնելով հղումով։

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 06 նոյեմբերի 2024թ. թիվ 1/420 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:

 

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more