▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հյուսիսային Կորեան ջրածնային ռումբ է փորձարկել

Հյուսիսային Կորեան ջրածնային ռումբի հաջող փորձարկում է արել: Այս մասին իշխանությունները հայտնել են երկրի պետական կենտրոնական հեռուստատեսության եթերով:

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն,  Հյուսիսային Կորեայի ղեկավարությունն ընդգծել է, որ փորձարկումը հաստատում է գիտության զարգացման բարձրագույն մակարդակը երկրում: Պայթեցված ռումբի հզորությունը դեռևս  ճշտված չէ, սակայն առավոտյան Հյուսիսային Կորեայում 4,2-ից 5,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել:

Այս տեղեկության անմիջապես արձագանքել է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը, որը հունվարի 6-ին պատրաստվում է տվյալ հարցով արտահերթ նիստ հրավիրել: 

Այս տեղեկությունը հաստատել են նաև ՄԱԿ-ի դիվանագետները` հավելելով, որ նիստն անցկացվելու է փակ դռների հետևում`Նյու Յորքի ժամով առավոտյան 11:00-ին: 
Արտահերթ նիստի անցկացման նախաձեռնությունը պատկանում է Միացյալ Նահանգներին ու Ճապոնիային: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more