Երեկ՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 ՍF 948 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, բախվել է Հյուսիս–Հարավ նոր կառուցվող ճանապարհի բետոնե հատվածին և շրջվել:

Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս՝ ձորակում՝ բախման վայրից մոտ 20 մետր հեռավորության վրա:

Այս պահին կատարվում է դեպքի վայրի զննություն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


