Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարող է հրաժարական տալ առողջական պատճառներով, Corriere della Sera-ին տված հարցազրույցում ասել է կարդինալ Ջանֆրանկո Ռավազին։ 88-ամյա պոնտիֆիկոսը վերջերս հոսպիտալացվել էր, նրա մոտ երկկողմանի թոքաբորբ է ախտորոշվել։ Հնարավոր հրաժարականի մասին հարցին Ռավազին պատասխանել է՝ «Ես այդպես եմ կարծում»: Նրա խոսքով՝ Ֆրանցիսկոսը որոշում կկայացնի ինքնուրույն, գուցե խորհրդակցելուց հետո, սակայն վերջնական որոշումը նրանն է։ Միևնույն ժամանակ, կարդինալը նշել է, որ պոնտիֆիկոսը մտադիր է պաշտոնավարել մինչև Քրիստոնեության հոբելյանական տարվա ավարտը, որը Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից նշվում է 2025 թվականին։ |
«Հռոմի պապը, հնարավոր է, հրաժարական տա». Կարդինալ Ռավազի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more