Հրեաներից պետք է սովորենք յուրայիններին միավորել:
Սիրենք նրանց, թե ` ոչ, բայց փաստ է, որ նրանք աշխարհի բոլոր երկրներում ապրող հրեական ծագում ունեցող անձանց կարողանում են միավորել ազգային և պետական շահերի շուրջ: Անգամ Լիբիայի Միսրաթա մահմեդական հրեաների ցեղախումբը կարողացան իրենց շահերին ծառայեցնել: Հրեաները չեն նայում, որ հրեան մովսիսականության ,իսլամի, թե քրիստոնեության հետևորդ է : Ֆորմալ առումով ով մովսիսականության հետևորդ չէ, ապա հրեա չէ, բայց դա միայն ֆորմալ առումով: Իսկ մենք? Իսկ մենք մեզանից վանում ենք կաթոլիկ, բողոքական հայերին, համշենահայերին, Արևմտյան Հայաստանում ապրող և ողջ տարածքում սփռված մահմեդական հայերին`մերիններին,Աֆղանստանի տարածքում ապրող գրաբար հայերենով խոսող հեթանոս հայերին, և այլն : Կրոնի շուրջ կազմված ազգային ինքնագիտակցության վնասների մասին էլի եմ խոսել: Չպետք է թույլ տանք, որ կույր կրոնական մոլեռանդությամբ մերոնց մեզանից օտարացնենք: Հրեան չեղած տեղից մարդուն հրեա է դարձնում, իսկ մենք`հային մեզանից վանում:
Հ. Գ.
Բասկերը, որ հրեական արմատներ ունենային, ապա հիմա հօգուտ իրենց կօգտագործեին, իսկ մեր մեջ կան մարդիկ, ովքեր Բասկերի հայկական ծագումը կասկածի տակ են դնում, անգամ, երբ գիտնականները և բասկերն են դա պնդում: Համախմբվել և սթափվել է պետք: