▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրեական պետությունը հայտնվել է բավական բարդ իրավիճակում

Վիեննայում Իրանի և «վեցյակի» միջև կայացած համաձայնության համատեքստում առաջիկայում չափազանց հետաքրքիր է լինելու հետևել Իսրայելի գործողություններին՝ հատկապես դիվանագիտական, քարոզչական և լոբբիստական ճակատներում:
Ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական փոփոխվող պայմաններում հրեական պետությունը հայտնվել է բավական բարդ իրավիճակում և լրջագույն ջանքեր է գործադրելու դրանից դուրս գալու ուղղությամբ՝ անելով դա նշված ճակատների թե՛ հարձակողական և թե՛ պաշտպանողական տիրույթներում իր գրեթե ողջ ներուժի լարմամբ և հսկայական ջանքերի գործադրմամբ:
Կասկած չկա, որ իսրայելական պետական համակարգն օբյեկտիվորեն բաղկացած է հիմնականում խելամիտ ու վճռական քաղաքական գործիչներից և նրանց սպասարկող բարձրորակ մասնագիտական շրջանակներից, ուստի՝ այս առումով կոնկրետ մեզ համար նշված գործընթացը կարող է հետաքրքրություն ներկայացնել նախևառաջ ուրիշի փորձի վրա սովորելու կամ դրանից դասեր քաղելու տեսանկյունից:

Վարդան Ոսկանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more