Ամուսնու կողմից ծանր հրազենային վնասվածք ստացած ծննդկանի վիճակը օր օրի լավանում է: Այս մասին Asekose.am-ի հետ զրույցում ասաց Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ կինը և երեխան արդեն ինքնուրույն են շնչում: Նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Նշենք, որ փոքրիկը ծնվել է ներարգանդային թոքաբորբով:
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Հանրապետական հիվանդանոցի ծննդատանը արտակարգ դեպք էր տեղի ունեցել: Ամուսինը գալով հիվանդանոց կրակել էր մի քանի ժամ առաջ ծննդաբերած կնոջ վրա, այնուհետև ինքնասպան եղել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։