▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրազենային վիրավորում ստացած ծննդկանի արհեստական շնչառության ապարատը անջատել են

Ամուսնու կողմից  հրազենային վիրավորում ստացած ծննդկանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Նրա վիճակը դեպի լավն է գնում: Այս մասին Asekose.am-ի հետ զրույցում ասաց Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը:

«Հիվանդի վիճակը գնահատվում է կայուն ծանր, նրա մոտ վատացում չկա: Արհեստական շնչառության ապարատը անջատել ենք, սակայն պարբերաբար արհեստական շնչառություն ենք տալիս: Թե միջադեպն ինչ հետևանք կարող է թողնել կնոջ հետագա կյանքում չեմ կարող ասել»,-ասաց նա:

Ռազմիկ Աբրահամյանի խոսքով, բալիկը, ով ծնվել էր ներարգանդային թոքաբորբով, ևս գտնվում է կայուն ծանր վիճակում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more