Ինչպես հայտնի է, «Սրբազան պայքար» շարժման անդամ Հրայր սարկավագ Հակոբյանը, ով այս պահին գտնվում է կալանավայրում, ևս մեղադրվում է ահաբեկչության նախապատրաստման մեջ, ավելին, ըստ Դատախազության ներկայացրած գաղտնալսումների, նրան են վերագրվում հետևյալ մտքերը․ «Հ.Հակոբյան (Հրայր սարկավագ)- Իգոր, եթե Նիկոլին սպանեմ, ինձ ի՞նչ դրանից: *** |
Քննչական կոմիտեի կողմից «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման անդամների վերաբերյալ հրապարակված ձայնագրությունների համադրությունից պարզ է դարձել, որ ներկայացվել են կոնտեքստից կտրված նախադասություններ՝ հավաքված տարբեր օրերի խոսակցություններից։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը․ «Գործին կից արձանագրության մեջ, օրինակ, կա խոսակցություն, որ այսինչ գործողությունը պետք է անենք, հաջորդիվ՝ երկու բառ՝ «օրինական եղանակով»։ ՔԿ-ի ձայնագրությունում «օրիանական եղանակ»-ը դուրս է բերվել և ստացվում է, որ պետք է անենք այսինչ գործողությունը։ Բազմաթիվ նման հակասություններ արդեն ֆիքսել ենք»,- ասաց Խուդոյանը։ |
«Հրայր սարկավագը հերքել է, որ այդ խոսքերն իրեն են պատկանում»․ Փաստաբան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more