▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրավիրում ենք Կարապի լիճ՝ մասնակցելու «Ձմերուկի երրորդ փառատոնին»

Հուլիսի 18-ին` ժամը 19:00-ին, Կարապի լճի հարակից տարածքում «Երևանյան ամառ 2015» ծրագրի շրջանակում կմեկնարկի ավանդական դարձած ձմերուկի ամենամյա փառատոնը: Արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվող փառատոնը համախմբում է ոչ միայն ձմերուկի սիրահար երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին, այլև ուրախ խաղերի և տարաբնույթ մրցույթների սիրահարներին: Փառատոնի շրջանակում կազմակերպված համերգին ելույթ կունենան հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները, ովքեր, ելույթներից զատ, տոնախմբության մասնակիցներին ձմերուկ կհյուրասիրեն: Այս տարի նույնպես սպասարկման ոլորտի տարբեր ընկերություններ կներկայացնեն ձմերուկի ձևավորման իրենց ինքնատիպ տարբերակները: Երևանի քաղաքապետարանը փառատոնի կազմակերպման աջակից ընկերությունների հետ մրցանակներ և նվերներ է պատրաստել ակտիվ, ինչպես նաև ինքնատիպ մասնակիցների համար: Նվերներ կստանան նաև փառատոնին ամենամեծ և ամենափոքր ձմերուկները ներկայացրած մասնակիցները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more