▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրապարակվել է Փարիզի ահաբեկչությունների մեջ կասկածվողներից մեկի լուսանկարը

 

Ֆրանսիայի ոստիկանությունը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հրապարակել է Փարիզի ահաբեկչությունների մասնակցության մեջ մեղադրվողներից մեկի լուսանկարը:

Նրա անունն Աբդեսլամ Սալահ է, ծնվել է  Բրյուսելում 1989 թվականի սեպտեմբերի 5-ին, հասակը 1.75 մետր է, աչքերը՝ շագանակագույն:

«Ոստիկանությունը որոնում է 2015 թվականի նոյեմբերի 13-ի ահաբեկչություններին մասնակցության մեջ կասկածվողին»,- ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»:  «Սա վենդետա է Սիրիայի համար. Սա Փարիզի սեպտեմբերի 11 է»,- նշվում է հայտարարություն մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more