ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հրաժարականից հետո, լուրեր են շրջանառվում նաև Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հրաժարականի, կամ այլ կերպ ասած՝ պաշտոնանկության մասին:
Ըստ ասեկոսեների` Հրանուշ Հակոբյանի գործունեությունը վերջին ժամանակներում խիստ զայրույթ է առաջացրել Սերժ Սարգսյանի մոտ: Գաղտնիք չէ, որ Հրանուշ Հակոբյանի հայտարարությունները Սփյուռքում ոչ միայն բացասաբար են ընկալվում, այլև շատ հաճախ զավեշտալի են դառնում:
Բավական է հիշել նրա վերջին հայտարարությունը` կապված հազար դոլար հայկական բանկերում ներդնելու հետ:
Խոսվում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը ցանկություն ունի Սփյուռքի նախարար նշանակել այնպիսի մարդու, ով կլինի անկուսակցական և կկարողանա Սփյուռքում բարձրացնել ՀՀ իշխանությունների հանդեպ վստահությունը, որը ներկայումս իսպառ բացակայում է: