▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովհաննեսս հաղթեց. 36 օր կյանքի համար պայքարող զինվորն ապաքինվում է

Panorama.am-ը գրում է.

Թալիշում ծանր վիրավորում ստացած Հովհաննես Պողոսյանը վերակենդնացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:

«Կենաց-մահու պայքարում Հովհաննեսս հաղթեց, մեր աղոթքները տեղ հասան: Թեև բժիշկները ապրելու զրո տոկոս հավանականություն էին տվել, բայց տղաս ապրեց, Հովիկս ուժեղ է, մենք այս փորձությունն էլ հաղթահարեցինք»,- ասում է Հովհաննեսի մայրը:

Մոր խոսքերից հետո Հովհաննեսը գլխով է անում ու, կարծես թե, հաստատում նրա խոսքերը՝ ինքն ուժեղ է ու հաղթող:

1995թ. ծնված Հովհաննես Պողոսյանը հրազենային ծանր վիրավորում է ստացել մայիսի 13-ին:  Նա ստացել է գանգուղեղի հրազենային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, այլ բազմաբեկորային կոտրվածքներ։ Վիրավորում ստանալուց հետո զինծառայողը տեղափոխվել էր Մարտակերտի հոսպիտալ, վիրահատվել, ապա տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ, իսկ հետո՝  Երևան:

Հովհաննես մայրը՝ Գայանե Ասատրյանը կայքի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ որդուն ծանր վիճակում Երևան են տեղափոխել մայիսի 15-ին.  «Երեխայիս վիճակը շատ ծանր է եղել, փառք Աստծո, այսօր արդեն լավ է: 36 օր հետո տեղափոխել ենք հիվանդասենյակ: Շնորհակալ եմ բոլոր բժիշկներին, որոնք ամեն ինչ արեցին, որպեսզի փրկեն տղայիս կյանքը»: 

Հովհաննեսն արդեն մեկ շաբաթ է բժշկական մերսմուներ է ստանում: Նրա աջ կողմն ամբողջությամբ թույլ է եղել, սակայն մերսումների արդյունքում արդեն երեք օր է շարժում է ոտքն ու ձեռքը: 

«Տղայիս վիճակի մեջ ամեն օր դրական փոփոխություն է նկատվում»,- ասում է տիկին Գայանեն:

Հովհաննեսին մերսումներ անում է Դավիթ Արսենյանը: Նա ևս վստահեցնում է, որ դրական դինամիկա կա:

«Մերսումներ, բուժական ֆիզկուլտուրա ենք անում, արդեն ամբողջությամբ զգում է ոտքն ու ձեռքը, խոսակցականն էլ ահագին բացվել է, իսկ կարևորը՝  հաղորդակցություն կա, իրար հասկանում ենք: Արդեն նստում է, երեկ կանգնել է, կարծում եմ, որ քայլելն էլ կստացվի»,- ասում է Դավիթ Արսենյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more