▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուշաթերթիկ մայրիկների համար. որոնք են գրիպի հիմնական նշանները

Գրիպը   վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Գրիպի հիմնական ախտանշաններն են՝ ընդհանուր թուլությունը, ջերմությունը, մկանացավերը, հազը, գլխացավը:

Որոնք են գրիպի հիմնական նշանները, որոնց առկայության դեպքում պարտադիր պետք է հրավիրել մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի կամ էլ երեխային տանել առաջնային բուժհիմնարկ՝ պոլիկլինիկա/առողջության կենտրոն`

ջերմության բարձրացում` 380C–ից բարձր,

հազ,

հարբուխ,

կոկորդի ցավ,

գլխացավ,

մկանացավ,

փորլուծություն և փսխում:

 

Եթե երեխան բժշկի հսկողությամբ բուժում է ստանում տանը, ապա`

  • հարկ է երեխային տալ առատ հեղուկներ՝ ջուր, թեյ, հյութեր, կոմպոտ (ոչ շատ քաղցր),

  • կարևոր է հսկել մարմնի ջերմաստիճանը և ժամանակին տալ ջերմիջեցնող դեղամիջոցներ՝ պարացետամոլ կամ նուրոֆեն (բժիշկը կարող է նշանակել նաև այլ դեղեր),

  • երեխաներին ՉԻ ԿԱՐԵԼԻ տալ ԱՍՊԻՐԻՆ և/կամ ԱՍԿՈՖԵՆ,

  • հարկ է մշտապես օդափոխել սենյակը, պահել երեխային չափավոր տաք պայմաններում,

  • պետք է պահպանել հիգիենայի կանոնները, հաճախակի լվանալ ձեռքերը:  

 

Երբ՞ է անհրաժեշտ երեխային անմիջապես տեղափոխել հիվանդանոց

 

Երեխային անհապաղ պետք է տեղափոխել  հիվանդանոց, եթե վերը ներկայացված գրիպի հիմնական նշաններին ավելանում են`

 

առկա է քնկոտ կամ անգիտակից վիճակ,

երեխան չի կարողանում խմել կամ կուրծք ուտել,

շարունակաբար հրաժարվում է հեղուկներ խմելուց,

երեխան փսխում է յուրաքանչյուր կերակրումից կամ հեղուկ ընդունելուց հետո,

առկա են ցնցումներ,

առկա է հաճախացած և/կամ դժվարացած շնչառություն, կապտուկ,

երեխան անսովոր գերգրգռված է,

առկա է ծանր ջրազրկում,

եթե երեխայի տարիքը 2 ամսականից փոքր է,

երեխան ունի որևէ այլ քրոնիկ հիվանդության սրացում:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more