ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Asekose.am-ին հայտնեցին, որ Վարդավառին հաջորդող օրը՝ հուլիսի 13-ը, լինելու է աշխատանքային օր:
Նշենք, որ մի շարք քաղաքացիներ շրջանառում էին տեղեկություն, թե հուլիսի 13-ին մեռելոց է լինելու և ոչ աշխատանքային օր, ինչպես որ նախկինում՝ բոլոր եկեղեցական տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիները:
Հիշեցնենք, որ ժամանակին խոսակցություններ էին պտտվում, ըստ որոնց՝ Հովիկ Աբրահամյանը սրբագրում է իր նախորդին, քանի որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ մեռելոցի օրերը ոչ աշխատանքային էին դարձել: