▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հորից բեթար հայրենասեր էր

Aravot.am-ը գրում է.

Երեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ ադրբեջանական կողմը Բաշ Քավրենդ բնակավայրի մոտակայքում հայկական կողմին է հանձնել զոհված զինծառայողի մարմինը:

Արթիկի տարածաշրջանի Մեծ Մանթաշ գյուղի գյուղապետ Ստյոպա Չոբանյանն Aravot.am-ին ասաց, որ ապրիլի 5-ից անհետ կորած վաշտի հրամանատար, լեյտենանտ Արգիշտի Գաբոյանի հարազատները վերջնականապես համոզվել են, որ նրա մարմինն է: Հերոսին այսօր կտեղափոխեն իր ծննդավայր:

Արգիշտին ծնվել է 1991 թվականին, ամուսնացած չէ, ապրում էր հոր, մոր, քրոջ ու եղբոր հետ: Գյուղապետն ասաց, որ Արգիշտիի հայրը՝ պայմանագրային զինծառայող, ազատամարտիկ Արծվի Գաբոյանը պատերազմի օրերին որդուն հանդիպել է Արցախում. դա եղել է նրանց վերջին բաժանումը:

«Հայրը հայրենասեր մի անձ է, տղան էլ՝ հորից բեթար հայրենասեր: Զինվորականի գործը սիրում էր գժի պես, ուշքումիտքը զինվորական դառնալն էր: Կինս ուսուցչուհի է, միշտ խոսում էր Արգիշտիի՝ փոքր տարիքից հայրենիքը գժի պես սիրելուց, ոսկի երեխա է»,- ասաց գյուղապետը

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more