▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոլիվուդի հայերը՝ «մոռացված ցեղասպանության» մասին

Ընդհանուր ցավը ցեղասպանությունը վերապրած հայերից փոխանցվել է նոր սերունդներին, որոնք այն տարել են իրենց նոր բնակավայրեր՝ Եվրոպա եւ Միացյալ Նահանգներ:

Այս մասին ասված է France24-ի հրապարակման մեջ:

Նրանցից շատերի համար ցավալի է, որ Քալիֆորնիայի շարքային քաղաքացիները ոչինչ չեն լսել «Մեծ եղեռնի» մասին:

Ֆրանսիահայ ռեժիսոր Ռոբեր Գետիկյանը խոստանում է, որ մարդիկ կիմանան այդ մասին: Նրա հերթական ֆիլմի՝ «Ինձ մի ասա, որ տղան խենթացել էր» պրեմիերան կայանալու է ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում ֆրանսիական ֆիլմերի աշխարհի խոշորագույն COLCOA փառատոնի ընթացքում:

Ֆիլմը պատմում է 1970-ականների եւ 80-ականների Մարսելի հայ համայնքի կյանքի, ամբողջ Եվրոպայում թուրք պաշտոնյաների դեմ հայ ծայրահեղականների հարձակումների մասին:

Գետիկյանի նոր ֆիլմի պատմությունը հիմնված է Խոսե-Անտոնիո Գուրիարանի «Ռումբը» ինքնակենսագրական նովելի վրա, որը հաշմանդամ է դարձել Մադրիդում հայկական ահաբեկչական հարձակումներից հետո, բայց դարձել է, իր իսկ խոսքով, մոռացված ցեղասպանության միջազգային ճանաչման առաջատար քարոզիչներից մեկը:

«Բարաք Օբաման նույնպիսի դիրքորոշում է զբաղեցրել, ինչ բազմաթիվ այլ քաղաքական գործիչներ: Նրանք գնում են հայ համայնքի մոտ եւ ասում՝ «Մենք անպայման կճանաչենք, որ ձեր հայրենակիցների հանդեպ ցեղասպանություն է իրականացվել»: Բայց ընտրվելուց հետո մոռանում են այդ մասին»,- հայտարարել է Գետիկյանը:

Հայոց ցեղասպանության մասին եւս մեկ՝ «Հայաստան, իմ սեր» ֆիլմի պրեմիերան կայացել է անցյալ շաբաթ, Փասադենայում: Ցուցադրություններ են կազմակերպվել Լոս Անջելեսի տարբեր վայրերում, որտեղ շուրջ 200 հազար հայ է բնակվում:

Ֆիլմի ռեժիսորը, սցենարիստը եւ գլխավոր դերակատարներից մեկը ռումինական ծագմամբ ամերիկուհի Դիանա Անգելսոնն է: Ֆիլմը պատմում է 1915 թվականի Թուրքիայի հայ ընտանիքներից մեկի մասին:

Այս օրերին պետք է թողարկվի «1915» ֆիլմի համար Սերժ Թանկյանի գրած երաժշտությունը, որը էկրան է բարձրացել անցյալ տարի:

«Ոչ մի մշակույթ, ոչ մի ժողովուրդ չի ցանկանում հավերժ զոհ համարվել: Մենք հրաշալի մշակույթ ունենք, որը կարող ենք կիսել աշխարհի հետ»,- ֆիլմի ցուցադրությունից հետո Հայաստանում Ամերիկյան համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է նա:

 

 Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more