▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնդիկները հասան Արցախ

Ստեփանակերտի «Սոֆիա» առևտրի կենտրոնում երեկ բացվել է հնդկական ապրանքների ցուցահանդես-տոնավաճառ, որը կգործի մինչև նոյեմբերի 15-ը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Dreams» ընկերության տնօրեն, հնդկական ապրանքների ցուցահանդես-տոնավաճառքի պատասխանատու Նավադ Անսարին նշել է, որ Երևանում անցացվող հնդկական ապրանքների ամենամյա ցուցահանդես-տոնավաճառն Արցախում կազմակերպել և իրականացել է Արցախի ներդրումային հիմնադրամի աջակցությամբ:

«Տոնավաճառում ձևավորվել է մոտ 25 տաղավար` 14 հնդիկ գործարարի մասնակցությամբ, ովքեր Հնդկաստանի տարբեր նահանգներից են: Տաղավարներում ներկայացված է հնդկական կահույքի, զարդերի, հագուստի, սննդի և դիմահարդարման պարագաների բազմազան տեսականի»,-ասել է Նավադ Անսարին և հավելել, որ Արցախում երկրորդ անգամ են իրականացնում վաճառք:

Ն. Անսարին նշել է նաև, որ արցախցիների կողմից հնդկական ապրանքատեսականու նկատմամբ զգալի հետաքրքրություն է նկատվում:

Կարդացե՛ք նաև Եթե ափի նախշը մաքրելուց հետո մուգ գույն է լինում, ապա հաջող ամուսնություն է սպասվում.հայ աղջիկների գաղտնիքները

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more