Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Հիշիր` դու ոչնչություն ես, եթե քո կենդանության օրոք` քո երեխան անտեր է (քո մոմենտով):
Հիշիր` դու ոչնչություն ես, եթե կուշտ ես այն ժամանակ, երբ երեխադ քաղցած է:
Հիշիր` դու ոչնչություն ես, երբ երեխադ սկսում է քեզ չհարգել` քո անպատասխանատվության պատճառով:
Հիշիր` դու ոչնչություն ես, որովհետև քեզ ճանաչողները և քո երեխային ճանաչողները, ամեն անգամ քեզ տեսնելիս, ուզում են թքեն քո ճակատին` որովհետև դու ոչնչություն ես:
Դու ոչնչություն ես, որովհետև Աստված քեզ զավակ է պարգևել, իսկ դու անբարոյականի սերունդի նման խուսափում ես նրան պահելուց:
Դու ոչնչություն ես, որովհետև քո անունը տալուց առաջ, նորմալ մարդիկ դիմացից ավելացնում են` «անբարոյականի սերունդ» որոշիչը:
Քո նման շատերը կան այս աշխարհում` անողնաշար, անբարոյականի սերունդներ, ու ձեր նմանները արժանի չեն ծնող կոչվելու...