▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա փրկենք գայլերին, թե՞ մարդկանց ապրուստի միջոցը

Նոր աչքովս ընկավ, որ «Փրկենք գայլերին» խմբի անդամները ստորագրահավաք են կազմակերպել Կառավարության այս տարի 200 գայլի սպանելու որոշման դեմ: Իհարկե՝ գայլերը նույն պես բնության մի մասնիկն են և դրանց սպանդի մասին լսելը հաճիլի չէ: Բայց եկեք դուրս գանք էմոցիոնալ ու հուզական վիճակից և սկսենք ավելի ռացիոնալ ուսումնասիրել խնդիրը:

Մյուս կողմից էլ պետք է փաստենք այն, որ գայլերը վերջին տարիներին ակտիվանալով հոշոտում են բազմաթիվ ընտանի կենդանիների, որոշ դեպքերում մի շարք ընտանիքների զրկում են միակ ապրուստի միջոցից և ավելի են շատացել գայլերի հարձակումները մարդկանց վրա:

Այսինքն ի՞նչ է ստացվում, «Փրկենք գայլերին» խումբը ստորագրահավաք է անում ընտանի կենդանիներին գազաններից փրկելու, մարդկանց հոշոտելու հավանականությունը նվազեցնող որոշման դեմ: Հիմա ի՞նչ, իսկ «Փրկենք մարդկանց ապրուստը», կամ «Փրկենք մարդկանց կյանքը» նախաձեռնությունն ո՞վ պետք է բացի:

 

Անի Սանոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more