▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ում մկրտություն չստացած հայը հրաժարվել է իսլամից և դարձել քրիստոնյա

Արդեն տեղեկացրել ենք, որ Հայ առաքելական եկեղեցին չի մկրտել Համահայկական 6-րդ խաղերին մասնակցելու նպատակով Արևմտյան Հայաստանի Դերսիմ գավառից Երևան եկած, 1915 թ. բռնի իսլամացած երեք հայերի թոռներին՝ երկու հայուհու և Տիգրանակերտից ժամանած մեկ հայորդու:

ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ մերժվածներից մեկը՝ տիգրանակերտցի Էրդալը, մի քանի օր առաջ ստացել է նոր անձնագիր, որում ազգությունը նշվում է հայ, իսկ կրոնը` քրիստոնեություն:

«Էրդալը, ով Հայաստան էր ժամանել Տիգրանակերտից (Դիարբեքիր) «Արի Տուն» ծրագրով Համահայկական 6-րդ ամառային խաղերին մասնակցելու նպատակով, ցանկություն էր հայտնել մկրտվելու, սակայն ջանքերն ապարդյուն են անցել: Հետ վերադառնալով Դիարբեքիր` ներկայացել է ոստիկանության անձնագրային բաժին, փոխել անձնագիրը, որում նշված է եղել, որ ինքը ազգությամբ թուրք է և դավանում է իսլամ, հրաժարվել է այս ամենից` ստանալով նորը, որում նշված է, որ ինքը հայ է և դավանում է քրիստոնեություն: Այլևս նա Էրդալ չէ, այլ՝ Փարամաս: Ապրես Փարամաս, դու շատ շատերից ավելի բարձր գտնվեցիր»,-գրել է նա: 

Կարդացեք նաև՝ Եկեղեցին իրավունք ունի զգույշ լինել.Մայր Աթոռի ներկայացուցիչը՝ արևմտահայերին չկնքելու, գումար պահանջելու մասին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more