ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը ժամանել է ՌԴ ԱԳՆ, հայտնում է «Իզվեստիան»
Թե ինչի հետ է դա կապված, դեռ հայտնի չէ։
Հուլիսի 4-ին Հայաստանի ԱԳՆ էր կանչվել Ռուսաստանի դեսպանը։ Հաղորդվում էր, որ նրան «հայտագիր են ներկայացրել» ռուս պաշտոնյաների որոշ արտահայտությունների կապակցությամբ, որոնք ընկալվել են որպես «միջամտություն ներքին գործերին»:
***
ՌԴ ԱԳՆ-ում Հայաստանի դեսպանին փոխանցել են ՀՀ–ում Ռուսաստանի մասին կառուցողական լրատվական ֆոն պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ դիրքորոշումը։
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Գուրգեն Արսենյանի հետ քննարկել է ռուս-հայկական առաջիկա շփումների ժամանակացույցը։
Ռուսաստանն առաջարկել է պրոֆիլային գերատեսչությունների խորհրդակցությունների հերթական փուլ անցկացնել։ Առաջարկը հաստատվել է։