▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՖՖ-ն տուգանել է ՊՆ զորամասին

Այսօր կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, կարգապահական կոմիտեն 20 հազար դրամով տուգանել է «Ուլիս» ֆուտբոլային ակումբին՝ «Փյունիկի» հետ խաղում 18 ֆուտբոլիստ հայտավորելու համար:

Իսկ ահա ՀՀ ՊՆ 36945 զորամասը պատժվել է 2000 դրամով, քանի որ դրա հովանու ներքո հանդես եկող «Արազ-04» թիմի մարզիչ Անդրանիկ Թադեւոսյանը «Բանանց-04»-ի հետ խաղում կատարել է 6 պահեստային ֆուտբոլիստների փոխարինում, սակայն չի ներկայացրել բացատրագիր:

Ի դեպ, նույնպիսի խախտումներ են արել նաեւ «Գետահովիտ-02» եւ «Փյունիկ-2-01» թիմերը, սակայն դրանք չեն տուգանվել, քանի որ մարզիչները ժամանակին բացատրագիր են ներկայացրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more