Գոռ Մադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ԱԱԾ-ն ասում ա 2 անչափահաս երիտասարդները մոլորվել են մառախուղի պատճառով։ Ադրբեջանցիների կողմից նրանց առևանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
Իշխանության հետույքաբնակ սազանդարները, տեղի պարագա, անպիտան երեսփոխաններից մինչեւ իշխանահետ եթերագլուխներ, երեկվանից հաղթանակ են տոնում եւ փառավորում իշխանություններին: Թե բա տեսեք, հաղթանակ, պետականություն, նրանց հետ բերեցին Ադրբեջանից: Փաստորեն, Հայաստանի տարածքում սեփակական քաղաքացուն գտնելը Ադրբեջանից բերել ա համարվում այլեւս:
***
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբքյան գրառումը․ «Ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածից մեր 2 քաղաքացիների վերադարձից հետո ավելի անկաշկանդ դիտարկման է ենթակա «օդում կախված» այն հարցադրումը, թե ինչպե՞ս է հնարավոր եղել աննկատ հատել շփման գիծը:
Պաշտոնապես արձանագրված է, որ մեր երկու քաղաքացիները մոլորության հետևանքով են հատել առաջնագիծը, սակայն հիմա խնդիրը կարևոր է բացառապես այն տեսանկյունից, թե ինչպես հնարավոր, առհասարակ, աննկատ հատել միջդիրքային տարածությունը:
Խոսքը նույնիսկ պատրաստված դիվերսիոն խմբի կամ հատուկ նշանակության խմբերի մասին չէ, սովորական քաղաքացիների, ովքեր պատահական են հայտնվել ադրբեջանցիների ձեռքում:
Ինչպե՞ս է կառուցվում առաջնագծի ճարտարապետությունը, որ հնարավոր է լինում այսպիսի հեշտության անցնել միջդիրքային տարածությունը:
Չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե տարբեր հանգամանքների բերումով հակառակ կողմից անցում աներ ադրբեջանական խումբ:
Այն հատկապես վտանգավոր կլիներ առաջին հերթին այն տեսանկյունից, որ հարակից հատվածներում բնակավայրեր են` Արավուս, Տեղ գյուղերը, մի քիչ ձախ` Խնածախը:
Սա զուտ բրիգադի կամ բանակային կորպուսի խնդիր չէ, ավելին` նշածս խնդիրներն այդ օղակում չեն կարգավորվում (որքան էլ առաջին հայացքից տարօրինակ հնչի), դա երկրի ռազմաքաղաքական ղեկավարության պատկերացումներն ու առաջնահերթությունները, որոնք արտացոլվում են սահմանագծին` տեխնիկական միջոցների տեղակայումից մինչև կահավորում, և կարող էին արձանագրվել բոլոր այն բնագծերում, որոնք 2020 թվականի հետպատերազմական իրողություններով են ձևավորվել»։
|