Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր ՀԾԿՀ-ն նիստ է գումարել, որի ընթացքում քննարկվել է ՀԷՑ-ի նկատմամբ տուգանքներ կիրառելու մասին հարցը:
Արդյունքում` նոր սպառողների սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացնելու` սահմանված կարգի խախտման համար, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 42 հոդվածը, հանձնաժողովը որոշել է ՀԷՑ ՓԲԸ-ի նկատմամբ կիրառել տուգանքներ` ընդհանուր 60 միլիոն դրամի չափով:
Ի սկզբանե նախատեսված էր 75 միլիոն դրամի տուգանք, բայց քննարկման ժամանակ երեք հարց հանվեց օրակարգից, արդյունքում` տուգանքի չափը դարձավ 60 միլիոն դրամ:
Հիշեցնենք, որ ՀԿԾՀ այսօրվա նիստին ներկա էր ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը, ով խուսափեց պատասխանել լրագրողների հարցերին՝ հայտարարելով, թե իր հետ նիստին ներկա էր իր մամուլի քարտուղարը, ում էլ կարող են ուղղել հարցերը: