Hetq.am-ը գրում է. ՀԷՑ-ը, որը վնասով էր աշխատում եւ կուտակել է մեծ չափի պարտքեր, հսկայական գումարներ է փոխանցել զանազան հիմնադրամների, բարեգործական կազմակերպությունների։ Դրանց թվում է նաեւ «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմանդրամը: Հիմնադրամին խնդրել էինք տրամադրել իր ֆինանսական հաշվետվությունները եւ նշել, թե իր գործունեության ընթացքում որքան ֆինանսական օժանդակություն է ստացել ՀԷՑ-ից։ Հիմնադրամից պատասխանել են, որ «Լույսը» յուրաքանչյուր տարի azdarar.am կայքում հրապարակում է իր գործուենության մասին հաշվետվություն։ «Հիմնադրամի մասին Ձեզ հետաքրքրող տեղեկատվությունն առկա է այդ կայքում»,- ասված է գրավոր պատասխանում։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում