Այսօր ՀԾԿՀ նիստ է գումարվել և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրապարակել է 14 տարբեր որոշումների նախագծեր, որոնց հանրագումարում պատրաստվում է ՀԷՑ-ին տուգանել 75 միլիոն դրամի չափով:
ՀԾԿՀ-ի որոշման նախագծում ասվում է, որ ՀԷՑ-ը խախտել է քաղաքացու սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու ժամկետները, բացի այդ` միացման վճարից բացի, քաղաքացիներից պահանջել է նաև սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու համար փաստացի ծախսումների գումարը՝ նշված գումարը հետագա 5 տարիների ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարների հաշվին մարելու պայմանով: Որպես հիմնավորում` ՀԷՑ-ը ներկայացրել է ընկերության ֆինանսական ծանր վիճակը:
Ի դեպ, այս նիստին ներկա է նաև ՀԷՑ տնօրեն Եվգենի Բիբինը, ով հիշեցնենք ո'չ ԱԺ լսումներին էր ներկայացել, ո'չ էլ ՀԾԿՀ-ի որոշիչ նիստին: