RTL ֆրանսիական ռադիոն հայտնում է, որ Փարիզի ահաբեկչությունների կազմակերպիչը 27-ամյա սիրիացի Աբդելհամիդ Աբաուդն է եղել։
Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, հետաքննության տվյալներով՝ Աբաուդը ֆինանսավորել և կազմակերպել է Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունները։ Նրան համարում են Սիրիայում «Իսլամական պետության» ամենաակտիվ և վտանգավոր զինյալներից մեկը:
Աբաուդի անունն արդեն հայտնվել էր Բելգիայում կազմակերպվող ահաբեկչությունների կազմակերպիչների անունների շարքում: Բացի դրանից, նա այն ահաբեկիչների թվում էր, որոնց տարվա սկզբին հետապնդում էին Հունաստանում։
Հաղորդվում է, որ սիրիացի ենթադրյալ մահապարտ ահաբեկիչ Ահմեդ Ալմուհամեդը հենց Հունաստանով է Եվրոպա մտել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»: «Սա վենդետա է Սիրիայի համար. Սա Փարիզի սեպտեմբերի 11 է»,- նշվում է հայտարարություն մեջ: