Այս երիտասարդն ուրբաթ երեկոյան Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ իրենց պայթեցրած երեք հոգուց մեկն է, ովքեր փորձել էին մտնել մարզադաշտ, ինչը նրանց, բարեբախտաբար չէր հաջողվել: Այս մասին գրում է The Daily Mail-ը՝ նշելով, որ հայտնաբերվել է նրա ֆեյսբուքյան էջը, որը գոյությունի ունի 2011 թվականից:
Մեկ տարի առաջ Սիրիա մեկնած 20-ամյա Բիլալ Հադֆին այնտեղ հայտնի էր Աբու Մուջահեդ ալ-Բելգիկի անունով։ Նա ծագումով Մարոկկոյից էր և բնակվում էր Բելգիայում: 20-ամյա 20-ամյա Հադֆին իր էջում հրապարակել էր հրացանների, փողերի և կիսամերկ արևային լոգանք ընդունելու լուսանկարներ: