|
«Սիսական» ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) ուղերձը կալանավայրից՝ Բանակի օրվան ընդառաջ. «Էս ի՞նչ արեցինք մենք, տղե՛րք, էս ի՞նչ արեցինք: Բանտախցի նեղ պատուհանից նայում եմ դուրս, ուր երևացող բլրակին ձյուն է նստած, հեռավոր սարերին ձյուն է նստած, կալանավայրի բակում ձյուն է նստած, ուսերիս վրա ձյուն է նստած, անցած ճանապարհիս վրա ձյուն է նստած, ու ձյան վրա երևում են իմ ոտնահետքերը, բոլորիս ոտնահետքերը, ազգիս, ժողովրդիս, ամբոխիս ոտնահետքերը, բոլոր խաբվածների ոտնահետքերը: Ու որքան մոտիկ եմ նայում, այնքան կեղտոտ են դառնում բոլորիս հետքերը: Հասկանում եմ, որ բոլորս մեղավոր ենք, որ բոլորս ցեխոտ ենք, որ բոլորս խաբված ենք, որ բոլորս ուրացող ենք: Տղե՛րք, մենք ո՞նց կարողացանք ջնջել, փոշիացնել, վերացնել մեր իսկ կողմից ստեղծած, մեր փոքրիկ, մեր թերություններով լի, գեղեցիկ, տաք, հրաշալի հայրենիքը ու խաբվել մեր ստամոքսին, մեր ուտելիքին, մեր լափին. ինչպես խաբվել էին մեր պապերը հարյուր տարի առաջ, հինգ հարյուր տարի առաջ, հինգ հազար տարի առաջ: «Խաղաղությո՜ւն ձեզ, մեր անբա՛խտ պապեր, Իմ զինակից հրամանատարներ և ընկերներ, ձեր հրամանով տասնյակ, հարյուրավոր ու հազարավոր տղաներ են նետվել մարտադաշտ, հաղթանակներ կերտել: Էս ո՞ւր մնացիք, տղե՛րք, էս ո՞ւր մնացիք: Հայրենիքին ծառայելը մեզանից յուրաքանչյուրի պարտքն է, զինվորական կոչումը պետության կողմից յուրաքանչյուրիս պատվարժեքության զգացողություն ու գնահատանք: Էս ի՞նչ արեցինք մենք, տղե՛րք, էս ի՞նչ արեցինք... Ո՞նց թույլ տվեցինք, որ մեզ գլորեն, տրորեն, նսեմացնեն, նվաստացնեն, տարալուծեն, զրպարտեն ու դարձնեն անզոր զորականներ: Պարտված բանակներին չեն շնորհավորում, պարտվածներին խղճում են կամ արհամարհում: Դիտեք նաև՝ |
«Հայրենիքս մեռնում է արդեն, ինչո՞ւ ենք ուշանում, տղե՛րք, ինչո՞ւ ենք ուշանում»․ Աշոտ Մինասյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


