▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայոց բանակին միայն ձեր ոգին ու օրհնանք են պետք. Շուշան Պետրոսյան

ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանն իր միկրոբլոգում գրառում է կատարել` սահմանի լարվածության մասին.

Սիրելի ընկերներս, սրտացավներս, իմ հարազատներ , իսկապես մեր Երկիրը սիրող ու Երկրին բոլոր հնարավոր ձևերով ծառայողներ , իսկական մարտիկներ... Ձեր ցավը տանեմ , հասկանում եմ Ձեր ցասումը, ցավը , ամեն Հայ Զինվորի կորստից հետո ատելության ու բարկության պոռթկումը , իսկապես հասկանում եմ ու ինքս անկառավարելի վիճակում եմ ... ես հրամանատար ընկերներ ունեմ, որ խրամատից դուրս չեն գալիս ու իրենց զինվորների կողքին կռիվ են տալիս թշնամու դեմ , պատասխանատու գործողությունների էլ իրենք են գնում, առանձ երեխեքի՝ մեր զինվորների, անգամ չարձագանքելով նրանց խնդրանքներին , որ իրենք էլ մասնակցեն պատժիչ գործողություններին , խնդրում եմ , աղերսում եմ մի քարկոծեք , մի հայոյեք..այդպես չի կարելի!!! Մի հրամանատարը 8 օր տուն , ի՞նչ տուն , շտաբ չգնաց խրամատներից , զինվորների կողքին էր...Մի հրամանատարն էլ դիվիզիայի հրամանատարի հետ , երկուսով ջախջախեցին թուրք շներին դիվերսիա անելու ու մեր զինվորին սպանելու համար , կանխավ արգելելով , որ միուս զինվորները միանան իրենց ... երկուսով , երկու հրամանատար ... Մի հրամանատարն էլ առհասարակ ղեկավարում էր գործողությունը դիմացից գնալով, մնացյալին ետև թողած... Ու նման բազում օրինակներ կան , ինչե՞ր եք խոսում , ո՞նց կարելի է։

Հիմա մեր բանակին, Հայոց Բանակին միայն ձեր ոգին ու օրհնանք են պետք ... Նույն թուրքն է ու պատերազմն էլ չի ավարտվել ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more