▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական Shadowmatic-ը ճանաչվել է App Store-ի տարվա լավագույն խաղ

Ittrend.am-ը գրում է. Հայկական Triada Studio ընկերության Shadowmatic-ը ճանաչվել է լավագույն iOS խաղ Ճապոնիայում, Չինաստանում, Ռուսաստանում ու ևս մի քանի երկրներում:

Խաղն առայժմ հասանելի է միայն iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար, ըստ Triada Studio-ի տնօրեն Արա Աղամյանի՝ առայժմ հայտնի չէ, թե երբ կթողարկվի Android-տարբերակը։ Խաղը կարելի է խաղալ նաև Apple TV հեռուստակցորդով:

Հիշեցնենք, որ Shadowmatic-ը ս․թ․հունիսին արժանացավ Apple Design Award (ADA) մրցանակի, իսկ մայիսին կայացած DevGAMM 2015 Awards մրցանակաբաշխությանը հաղթող ճանաչվեց երկու անվանակարգում՝ Գերազանցություն տեսողական արվեստում (Excellence in Visual Art) և Լրատվամիջոցների ընտրություն (Media Choice Award):

Shadowmatic-ը ճանաչվել է App Store-ի տարվա լավագույն խաղԱմբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more