▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Խանումյանին առևանգելու գործով մեղադրյալը կալանավորվել է

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալված ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1968 թվականին ծնված Էրիկ Ռադիոնի Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման համար:

ԼՂՀ ոստիկանության մամլո ծառայության փոխանցմամբ` ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ` բավարարվել է մեղադրյալ Է. Պողոսյանի նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից հունիսի 16-ին ձերբակալվել է ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, աշխարհազորային՝ 1968թ. ծնված Էրիկ Ռադիոնի Պողոսյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more