▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում երկրաբանահետախուզական աշխատանքները չեն կատարվել 90 տոկոսով

 

ԷկոԼուր
Հայաստանում երկրաբանահետախուզական աշխատանքները չեն կատարվել 90 տոկոսով: Ընդհանուր 127 մետաղական օգտակար հանածոների հանքավայրերից 55-ի հետախուզման համար նախատեսված 24 միլիարդ դրամի ֆինանսական ներդրումներից ներկայումս մոտավոր հաշվարկով կատարվել է միայն 10 տոկոսը: Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն իրականացնող ընկերությունների պարտավորումները քննարկվեցին ՀՀ էներգետիկայի եվ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի մոտ մարտի 18-ին:
Նախարարության ընդերքի պետական տեսչության կողմից կատարված ստուգումների համաձայն նախատեսված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները կատարել և համապատասխան  հաշվետվություններ են ներկայացրել ընդամենը 4 ընկերություն, որից 3-ը՝ պաշարների հաստատմամբ: 21 ընկերություն աշխատանքները մասամբ են կատարել, իսկ 30 ընկերություններ աշխատանքներ չեն կատարել կամ հաշվետվություններ չեն ներկայացրել, տեղեկացնում է www.minenergy.am կայքը:
«Պայմանագրային պարտավորությունների չկատարման դեպքերն ու խախտումները բազմաթիվ են: Նման մոտեցումն անթույլատրելի է: Դուք մասնավոր ընկերություններ եք, որոնց հետ ստորագրված են պայմանագրեր, և պետության պահանջը մեկն է, որ դուք կատարեք ձեր պայմանագրային պարտավորությունները: Այն ընկերությունները, որոնք պայմանագրային պարտավորությունները չեն կատարում և որոնց  թույլտվության ժամկետները լրացել են, այսուհետ վերանայման ենթակա չեն լինի, իսկ պայմանագրային պարտավորությունները թերակատարող ընկերությունների նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված գործառույթներ»,-ասել է նախարար Երվանդ Զախարյանը:
Երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն ստացած ընկերությունների գերակշիռ մասը, որոնք ունեն հստակ ձևակերպված պայմանագրային պարտավորություններ աշխատանքների կատարման, ներդրումների ու ժամկետների մասով, խախտում են պայմանգրերը ու հաճախ մատնվում անգործության: Նախարարը նշել է, թե  անթույլատրելի է այն մոտեցումը, որ ուսումնասիրության թույլտվություն ստացած ընկերությունները տարիներ շարունակ ոչ մի ներդրում ու աշխատանք չեն անում, ավելին, թույլ չեն տալիս նաև այլ ներդրողների մուտքը այդ ոլորտ:
«Այդ իրավիճակն անթույլատրելի է թե պետական շահի, և թե տնտեսության զարգացման տեսանկյունից»,-ասել է Երվանդ Զախարյանը:
Այսուհետ մոտեցումը լինելու է ավելի խիստ: Պայմանագրային պարտավորությունները չկատարած տնտեսվարողների նկատմամբ կկիրառվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ՝ ընդհուպ մինչև ընդերքօգտագործման պայմանագրի լուծումը:

ԷկոԼուր-ը գրում է.Հայաստանում երկրաբանահետախուզական աշխատանքները չեն կատարվել 90 տոկոսով: Ընդհանուր 127 մետաղական օգտակար հանածոների հանքավայրերից 55-ի հետախուզման համար նախատեսված 24 միլիարդ դրամի ֆինանսական ներդրումներից ներկայումս մոտավոր հաշվարկով կատարվել է միայն 10 տոկոսը: Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն իրականացնող ընկերությունների պարտավորումները քննարկվեցին ՀՀ էներգետիկայի եվ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի մոտ մարտի 18-ին:

Նախարարության ընդերքի պետական տեսչության կողմից կատարված ստուգումների համաձայն նախատեսված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները կատարել և համապատասխան  հաշվետվություններ են ներկայացրել ընդամենը 4 ընկերություն, որից 3-ը՝ պաշարների հաստատմամբ: 21 ընկերություն աշխատանքները մասամբ են կատարել, իսկ 30 ընկերություններ աշխատանքներ չեն կատարել կամ հաշվետվություններ չեն ներկայացրել, տեղեկացնում է www.minenergy.am կայքը:
«Պայմանագրային պարտավորությունների չկատարման դեպքերն ու խախտումները բազմաթիվ են: Նման մոտեցումն անթույլատրելի է: Դուք մասնավոր ընկերություններ եք, որոնց հետ ստորագրված են պայմանագրեր, և պետության պահանջը մեկն է, որ դուք կատարեք ձեր պայմանագրային պարտավորությունները: Այն ընկերությունները, որոնք պայմանագրային պարտավորությունները չեն կատարում և որոնց  թույլտվության ժամկետները լրացել են, այսուհետ վերանայման ենթակա չեն լինի, իսկ պայմանագրային պարտավորությունները թերակատարող ընկերությունների նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված գործառույթներ»,-ասել է նախարար Երվանդ Զախարյանը:

Երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն ստացած ընկերությունների գերակշիռ մասը, որոնք ունեն հստակ ձևակերպված պայմանագրային պարտավորություններ աշխատանքների կատարման, ներդրումների ու ժամկետների մասով, խախտում են պայմանգրերը ու հաճախ մատնվում անգործության: Նախարարը նշել է, թե  անթույլատրելի է այն մոտեցումը, որ ուսումնասիրության թույլտվություն ստացած ընկերությունները տարիներ շարունակ ոչ մի ներդրում ու աշխատանք չեն անում, ավելին, թույլ չեն տալիս նաև այլ ներդրողների մուտքը այդ ոլորտ:
«Այդ իրավիճակն անթույլատրելի է թե պետական շահի, և թե տնտեսության զարգացման տեսանկյունից»,-ասել է Երվանդ Զախարյանը:
Այսուհետ մոտեցումը լինելու է ավելի խիստ: Պայմանագրային պարտավորությունները չկատարած տնտեսվարողների նկատմամբ կկիրառվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ՝ ընդհուպ մինչև ընդերքօգտագործման պայմանագրի լուծումը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more