▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում երբեք խելքն ու գրագիտությունը որևէ բնագավառի բարելավման համար չափանիշ չի եղել

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Անկեղծ ասած ես այսքան տարվա մեջ արդարադատության տգետ, անգրագետ ու անխելք նախարար դեռ չեմ տեսել: Ավելին` որքան նկատել եմ այդ ոլորտի նախարարները միշտ էլ ամբողջ կառավարության կազմի մեջ առանձնացել են իրենց բարձր գրագիտությամբ, բայց այդ բոլորով հանդերձ արդարադատության ոլորտը Հայաստանում միշտ էլ եղել ու մնացել է ամենախայտառակ բնագավառներից մեկը, եթե չասենք ամենախայտառակը:

Այնպես որ հիմա մի տեսակ չեմ հասկանում նոր նշանակման հետ կապված սոցկայքերի օգտատերերի ոչ իշխանական հատվածի այս համազգային խանդավառությունն ու հրավառությունը: Հայաստանում երբեք խելքն ու գրագիտությունը որեւէ բնագավառի բարելավման համար չափանիշ չի եղել:

Մկրտիչ Իսրայելյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more